Apple-ը փաստաթուղթ է հրապարակել, համաձայն որի ընկերությունը այլևս չի թույլատրի իր սարքերում օգտագործել Linux օպերացիոն համակարգ։ Սահմանափակումները հատկապես վերաբերում են Apple T2 չիպերին։
Apple T2-ը օգտագործվում է հիմնականում iMac Pro-ում նաև նոր Mac Mini, MacBook Air և MacBook Pro 2018 սարքերում։ Այս համակարգիչներում մինչև հիմա թույլատրվում է ներբեռնել Windows կամ Linux օպերացիոն համակարգեր։ Հիմա այս օպերացիոն համակարգերը ներբեռնելու համար պետք է ամբողջությամբ անջատել անվտանգության համակարգը, ինչը կարող է վնասաբեր լինել համակարգիչների համար։