Samsung-ը ներկայացրել է առանց կտրվածքով էկրանների նոր շարք

Հարավկորեական տեխնոհսկան ցուցադրել է իր ապագա սմարթֆոնների դիզայնը։ Արտաքին տեսքի լուսակարները հրապարակել է Igeekphone պարբերականը։  Լուսանկարներից պարզ է դառնում, որ Samsung-ը հրաժարվել է էկրանի կտրվածքներից։ Դրա փոխարեն էկրանի վերին մասում կերևա միայն տեսախցիկը։

Նոր էկրանները ստացել են երեք անվանում՝ Infinity-U, Infinity-V և  Infinity-O։ Հնարավոր է այս երեք տարբերակներից մեկը օգտագործվի նաև Galaxy S10 հոբելյանական սմարթֆոնում։

Samsung-ի նոր սմարթֆոնները հանրության դատին կներկայացվեն 2019 թվականին Բերլինում կայանալիք միջազգային մոբայլ կոնգրեսի ընթացքում։