Apple-ը կթողարկի ականջակալներ, որոնք հնարավոր չէ սխալ կրել

Apple-ը որոշել է ականջակալներ թողարկել, որը կունենա աջ ու ձախ ականջները ականջակալում ավտոմատ ֆիքսելու հնարավորություն։ Շնորհիվ այս տեխնոլոգիայի օգտատերերը կարող են ականջակալները կրել առանց դիտելու՝ L և R գրությունները։

Ականջակալների ամեն բնիկում հիշողությամբ հագեցած տվիչ է դրված, որը կճանաչի ականջը և կազդարարի, եթե օգտատերը պատահաբար սխալ է դրել ականջակալը։ Նորույթը կգործածվի Apple-ի նոր ականջակալներում։ Նորույթը կներկայացվի հաջորդ տարի։