Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ընկերությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կարգադրել է բացառապես Android օպերացիոն համակարգով գործող հեռախոսներ օգտագործել:
Ինչպես նշում է The Verge-ը, Ցուկերբերգը նման որոշում է կայացրել, երբ Android-ով գործող սմարթֆոնների մրցակից iPhone արտադրող ընկերության՝ Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկը քննադատել է Facebook-ին՝ նշելով, որ սոցկայքը միջամտում է օգտատերերի անձնական կյանքին:
Նշվում է, որ Android-ն աշխարհում գերիշխող օպերացիոն համակարգ է: Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում, Հարավային Ասիայում ու Մերձավոր Արևելքում այն ավելի տարածված է, քան Apple-ի iOS-ը: