Ինչպե՞ս են սահմանափակ կարողություններով մարդիկ աշխատում Apple-ում

Apple-ը միշտ էլ պարծենում է իր՝ սահմանափակ կարողություններով մարդկանց համար մշակած տեխնոլոգիաներով, հատակապես ընկերության ներսում։ Reddit-ի օգտատերերը սոցցանցում կիսվել են պատմությամբ, թե ինչպես են  Apple Store-ում աշխատում կույր մարդիկ։

Reddit-ի օգտատերերից մեկը պատմում է, որ ընկերոջ հետ Արիզոնա նահանգից գնել է iPad Pro և Apple Pencil ու նրանց մոտ հարցել են առաջացել վերջինիս օգտագործման համար։ Նրանց օգնության է եկել Ադամ անունով խնձորային բրենդի աշխատակիցը։ Ինչպես ավելի ուշ են պարզել տղաները, Ադամը կույր է։

Ես այնպես էի զարմացել նրա աշխատանքից, թե ինչպես նաև հմտորեն ցույց տվեց ինչպես պետք է աշխատել ստիլուսով։ Ես երբեք չեմմ տեսել այլ խանութներում նման սպասարկում։

Հրապարակումը շատ մեկնաբանություններ է ստացել, որտեղ օգտատերերը  նույնպես սկսել են պատմել իրենց պատմություները։

Ինձ ևս Apple-ի կույր աշխատակից Apple Watch է վաճառել։ Նա սեղմեց իմ սմարթֆոնի վրա բոլոր անհրաժեշտ կոճակները և կարգավորուները դրեց անհրաժեշտ կետերում։