INOI ռուսական ընկերությունը նոր սմարթֆոն է թողարկելմ որը ստացել է INOI 5X անվանումը։ Նոր սմարթֆոնն ունի էկրանի վերին հատվածի կտրվածք և այֆոնական դիզայն։ Նորույթն արժի 7000 ռուբլի։
Տեխնիկական առումով նորույթը ոչնչով չի կարող զարմացնել՝ 4G ցանց (LTE), 5,5 դյույմանոց HD-էկրան, 4 միջուկանի պրոցեսոր, 1 գբ օպրատիվ և 8 գբ ներկառուցված հիշողություն։ Նաև microSD-քարտի հնարավորություն։
5X-ի հետ կթողարկվի նաև INOI 5X Lite տարբերակը, որը 1000 ռուբլիով ավելի էժան է։ Թեթևացրած տարբերակում 3G ցանց ունի և աշխատում է Android 8 Go համակարգով։ Գաջեթների վաճառքը կմեկնարկի դեկտեմբերից։