Apple Emoji-ի 10-ամյակին ընդառաջ ittrend.am-ը կպատմի, թե որ էմոջին ինչ է նշանակու։
Թվում է՝ ջղային էմոջի է, բայց ոչ։ Այս էմոջին նշանակում է հաղթանակ տոնել մրցույթում։ Այն անգամ կարելի է կիրառել վիրտուալ վեճի հաղթանակի կապակցությամբ կամ վիրտուալ տարածքում նոր ձեռքբերումն արժեքավորելու։
Տղա, ով ու գլխում նոր գաղափար է ծագել։ Ոչ։ Ըստ հեղինակների տղան ներողություն է խնդրում՝ խոնարհվելով։ Էմոջին կարելի է կիրառել, երբ ներողություն եք խնդրում ինչ-որ մեկից։
Թերևս iOS-ու ամենաառեղծվածային էմոջին։ Սա ձկան թխվածք է, բայց չինական։ Կիրառության ոլորտը՝ ինքներդ կռահեք։
Երբ հերթը հասնում է զարմանք արտահայտելուն, շատերը գործածում են հենց այս նշանը։ Բայց, ցավոք, սա համաձայնության նշան է։
Այս աստղը տիեզերքի հետ ոչ մի կապ չունի։ Այն գլխապտույտ է նշանակում։ Եթե ձեզ վատ եք զգում, համարձակորեն կարող եք այսպես արտահայտել ձեր ինքնազգացողությունը։
Զարմացած կատո՞ւ։ Կատու, այո, բայց զարմացած՝ ոչ։ Էմոջիի կատուն արտահայտում է հոգնածություն։ Աշխատանքային ծանր օրվա ավարտից հետո կարելի է և այսպես արտահայտել հոգնածությունը։
Այստեղ ամեն ինչ պարզ է՝ հաշվի առնելով, որ հիասթափության մասին այստեղ խոսք անգամ չկա։ Սա կարելի է օգտագործել երբ պետք է հասցնեք ավարտին գործը, բայց այլևս ուժ չկա այն շարունակելու համար։
Ցա՞վ, տառապա՞նք։ Ոչ։ Էմոջին, ըստ հեղինակների, արտահայտում է ձգտում դեպի հաղթանակ։