Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը բիզնեսն ընդլայնելու նպատակով տաքսի ծառայություն կբացի Չինաստանում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ծառայությունն աշխատանքը կսկսի դեկտեմբերից: Աղբյուրը նկատում է, որ BMW-ն դարձել է աշխարհում առաջին խոշոր ավտոբրենդը, որը տաքսի ծառայություն բացելու արտոնագիր է ստացել: Փաստաթուղթը տրվել է Սիչուան նահանգի խոշորագույն քաղաքում գործունեություն ծավալելու համար:
Արտոնագիրը թույլ է տալիս տաքսի պատվիրելու առցանց ծառայություն ստեղծել: Մեքենաների թվի մասին տեղեկություն չկա: