Fantastical 2
Իսկական մուլտի օրացույց է, որտեղ կարելի է մուտքագրել կարևոր իրադարձություններն ու բաց չթողնել դրանք: Բացի այդ հավելվածն ամբողջապես ինտեգրվում է iPhone-ի հետ, ինչի շնորհիվ այն ծանուցումների միջոցով կհիշեցնի օգտատիրոջը մոտալուտ իրադարձության մասին:
Հավելվածը ներբեռնել կարելի է այստեղ :
Flat Tomato (Pomodoro)
Հավելվածի հիմքում ժամանակի կառավարոմն է: Ի դեպ՝ հավելվածի թարգմանությունը հնչում է մոտավորապես այսպես՝ «պոմիդորի մեթոդը»: Հավելվածը մշակել է իտալացի ուսանող Ֆրանչեսկո Չիլիլոբ: Հավելվածի օգնությամբ կարող եք աշխատանքային օրը բաժանել 25-30 րոպե տևողությամբ հատվածների , որոնք պետք է տրամադրել կոնկրետ առաջադրանքներ կատարելուն:
Ներբեռնել կարելի է այստեղ:
Forest — Stay Focused
Կայքերը արգելափակող հավելված է, որը կօգնի ազատվել սոցցանցային կախվածությունից:
Այն ամենն ինչ պետք է անել, կայքերի սև ցուցակ ստեղծել և ժամանակ սահմանել: Լրանալուն պես, հավելվածը չի թողնի մուտք գործել այնտեղ:
Հավելվածը կարելի է ձեռք բերել AppStore-ից:
Runtastic Sleep Better
Խելացի զարթուցիչ է , որը փոխարինում է խելացի ժամացույցին: Զարթուցիչը ոչ միայն ժամանակին կհնչեցնի վեր կենալու ազդանշանը, այլ նաև քնի օպտիմալ ժամանակահատված կմշակի օրվա համար:
Հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ: