Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

4th Grade Math Practice 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է ծնողների և ուսուցիչների համար: Սրա միջոցով կարող եք օգնել ձեր երեխաներին սովորել ու լուծել մաթեմատիկական բարդ խնդիրները:

Ocmo

Գինը՝ 4.99$ – անվճար

Գեյմերների համար նախատեսված հավելված է: Այստեղ կա 80 տարբեր աստիճանի բարդության ու տարօրինակության աշխարհներ: Կա նաև մրցակիցների դեմ խաղալու հնարավորություն:

Blox 3D City Creator 

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է ծնողների համար: Այս  հավելվածի միջոցով կարող եք օգնել ձեր եխերաներին ստեղծել իրենց պատկերացրած քաղաքը՝ 3D տարբերակով: