Samsung-ի նոր բյուջետային սմարթֆոնի շնորհիվ հայտնի է դարձել Galaxy S10-ի առանձնահատկություններից մեկը

Համացանցում է հայտնվել հարավկորեական Samsung ընկերության նոր բյուջետային սմարթֆոնի՝ Galaxy A8s-ի էկրանի լուսանկարը, որի շնորհիվ օգտատերերին հայտնի է դարձել է Samsung-ի նոր ֆլագմանային սմարթֆոնի՝ Galaxy S10-ի առանձնահատկություններից մեկը, փոխանցում է Phone Arena-ն:

Slash Leaks կայքում հրապարակված լուսանկարից պարզ է դառնում, որ նոր բյուջետային մոդելը կստանա Infinity O էկրանը, որը կունենա հատուկ անցք տեսախցիկի համար: Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր տեսախցիկի համար նախատեսված փոքրիկ անցքով էկրանով սմարթֆոնի մասին և ենթադրվում է, որ նման էկրան կստանա նաև ֆլագմանային էկրանը:

Հաշվի առնելով ընկերության վերջերս արված հայտարարությունը՝ նման մոտեցումը բնավ անսպասելի չի լինի: Բանն այն է, որ Samsung-ը վերջերս հայտարարել է, որ նոր որոշումները նախ փորձարկելու են բյուջետային մոդելների վրա, որից հետո միայն ֆլագմանային մոդելների:

Galaxy A8s կստանա 19.5:9 չափերով էկրան, նեղ շրջանակ, եռակի հիմնական տեսախցիկ և 3000 մԱհ հզորությամբ մարտկոց: Հավանաբար՝ սարքը հանրությանը կներկայացվի հունվարին: Հայտնի է, որ Galaxy S10-ը և S10+-ը նույնպես կստանան եռակի տեսախցիկներ: