Գյումրիում կանկացվի «Մարզերի հզորացումը Բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա 2-րդ համաժողովը

ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը տեղեկացնում է, որ Գյումրիում դեկտեմբերի 7-ին և 8-ին կանցկացվի «Մարզերի հզորացումը Բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա 2-րդ համաժողովը։

«Երկրաշարժից 30 տարի անց Գյումրին աղետի գոտուց կամաց-կամաց վերածնվում է նաև որպես Տեխնո-Քաղաք:
ՀՀ կառավարությունը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնը, Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը ս.թ Դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացնելու են «Մարզերի հզորացումը Բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա 2-րդ համաժողովը, որի նպատակն է Բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորման գործընթացներում մարզային հաջողված փորձերի ներկայացումը, առկա մարտահրավերներին ուղղված առաջարկների քննարկումն ու այլ միջմարզային փորձի փոխանակումը՝ որպես մարզերի հզորացման երաշխիք»,- նշել է Ամալյա Եղոյանը։

«Մարզերի հզորացումը Բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկրորդ համաժողովին ակնկալվում է հյուրընկալել շուրջ 140 մասնակիցներ մարզերից, ինչպես նաև խոսնակներ և հյուրեր պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, մասնավոր և միջազգային տարբեր կառուցներից՝ ԵՄ դեսպան, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ և այլն