Հայտնի է դարձել, թե ինչ տեսք կունենա նոր Sony Xperia XZ4-ը

MySmartPrice-ը պորտալը հայտնի ինսայդեր @OnLeaks-ի հետ համատեղ նոր լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է  Xperia XZ4 ապագա սմարթֆոնը։  Սմարթֆոնը  Sony ընկերությունը ներկայացնելու է հաջորդ տարվա ընթացքում։

Նոր գաջեթը կփոխարինի  Xperia XZ3-ին։ Եթե հավատանք հրապարակված լուսանկարին, նորույթը կստանա հիմնական  3 տեսակցիկ, որոնք տեղակայված են լինելու հետևի մասում՝ ուղղահայաց դիրքով։ Սելֆիի համար նախատեսված տեսախցիկը լինելու է 1-ը։

Էկրանը կունենա մոտ  6,5 դյույմ տրամաչափ, իսկ մատնահետքի սքաները տեղադրված է լինելու գաջեթի կողային հատվածում։ Xperia XZ4-ը կստանա  Snapdragon 8150 օորցեսոր։ Նախատեսվում է սարքը ներկայացնել փետրվարին  Բարսելոնում կայանալիք Mobile World Congress-ի ժամանակ։