Google-ի հաշիվները սկսել են հիշել կցված Bluetooth ականջակալները

Google ընկերությունը  շարունակում է աշխատել  Fast Pair գործառույթը կատարելագործելու վրա, որի միջոցով  Bluetooth ականջակալներն ավելի հեշտ կմիանան Android սարքավորումներին։

Շնորհիվ այս գործառույթի Google-ի հաշիվը կհիշի, թե ինչ սարքավորումներ են կցված եղել և ամեն անգամ դրանք միացնել կամ անջատելու խնդիր չի առաջանա։

Սկզբում Fast Pair գործառույթը հասանելի էր միայն ծրագրավորողների համար։ Թեստավորման փուլը մոտ մեկ տարի է տևել՝ անցյալ տարվա հոկտեմբերից։ Ականջակալներ կամ ցանկացած այլ գարնիտուրա կցելիս Fast Pair-ը միանգամից կցուցադրի ծանուցում, որ սմարթֆոնն ու ակնաջակալը կամ բարձրախոսը կապ են հաստատել միմյանց հետ։

Պետք  նշել, որ  Apple-ը նմանատիպ գործառույթ արդեն 2 տարի է  կիրառում է AirPods-ի համար։ Google-ը նոր տեխնոլոգիան կներկայացնի 2019-ին կայանալիք CES-ի ժամանակ։