4 պատճառ, թե ինչո՞ւ պետք չէ թանկարժեք սմարթֆոն գնել

Նոր մոդելների վաճառքում հայնտվելուն պես, մեզնից շատերը երազում են դրանք ձեռք բերել ու անհապաղ փորձարկել բոլոր գործառույթները։ Շատերին հաջողվում է  կյանքի կոչել երազանքը, շատերն էլ՝ մնում են երազելով։  Դեռևս 2-3 տարի առաջ, երբ խոսքը գնում էր բյուջետային սմարթֆոնի մասին, բոլորը միանգամից պատկերացնում էին վատ որակով տեսախցիկ, արագ հնացող օպերացիոն համակարգ և այլն։ Ժամանակները փոխվել են և միջին դասի սմարթֆոններն այլևս առաջվանը չեն։

ittrend.am-ը ներկայացնում է 4 պատճառ, թե ինչո՞ւ պետք չէ ընկնել նորաձրության հետևից և գնել թանկարժեք սմարթֆոն այլ  նախապատվությունը տալ միջին դասի ոչ թանկարժեք մոդելներին։

Պատճառ 1

Եթե առաջ չինական սմարթֆոնն ասոցացվում էր վատ որակի հետ, ապա ներկայումս շուկայում առաջատարների մեծամասնությունը հենց դրանք են։ Օրինակ՝  ZTE, Huawei, Lenovo, Xiaomi, OnePlus ընկերությունները։ Այս ընկերությունների միջին դասի մոդելները բավական ֆունկցիոնալ են, մատչելի և ունեն նույնքան օպերացիոն համակարգի ծավալ, ինչքան շատ սմարթֆոններ շուկայում։

Պատճառ 2

Միջին դասի մատչելի սմարթֆոնում կարող եք ներբեռնել նույն հավելվածները, ինչ ասենք՝ 500+ հազար արժողությամբ iPhone-ի վերջին մոդելներում։ Այստեղ իդելական են աշխատում և՛ Facebook-ի հավելվածը, և՛ բոլորի սիրելի Snapchat-ը ու մյուս ծրագրերը։ Միակ բացառությունն են կազմում վերջին սերնդի խաղերը, որոնք նախատեսված են ավելի հզոր գաջեթների համար։

Պատճառ 3

Բյուջետային սմարթֆոնները սովորել են լավ լուսանկարել։ Եթե անցյալում ձեռք բերելով նմանատիպ գաջեթ՝ պետք էր համակերպվել անորակ լուսանկարներ ունենալու մտքի հետ, ապա հիմա այլ է։ Յուրաքանչյուր միջին դասի սմարթֆոն ունի մոտ 13 մպ հզորությամբ հիմնական և 8 կամ 5 մպ հզորությամբ դիմային տեսախցիկներ։

Պատճառ 4

Գեղեցիկ դիզայն։  Եթե կարծում եք, որ ընկերություններն իրենց բյուջետային սմարթֆոններին այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում, սխալվում եք՝ դրանք միևնույնն է ընկերության արտադրանքն են և ընկերության՝ դեմքը։ Մատչելի գաջեթները դիզայնով չեն զիջում ավելի թանկարժեքներին՝ դրանք բազմազան գունային լուծումներ ունեն կախված՝ արտադրող ընկերությունից, ունեն լավ էկրան և այլն։