SpaceX ընկերությունը 2018 թվականին սահմանել է ռեկորդ՝ տիեզերք ուղարկելով Falcon-9 19 հրթիռ։ Անցյալ տարի թողարկված հրթիռների քանակը 18 էր։
Օրեր առաջ SpaceX-ը բավական հաջող տիեզերք է թողարկել 64 տարբեր փոքր արբանյակներով հագեցած հրթիռը։ Սա հրթիռի թվով 4-րդ արձակումն է։ Վերջին անգամ այն տիեզերքում էր հայտնվել օգոստոսին։
Դեկտեմբերի 5-ին էլ պետք է կայանար Falcon-9-ի 20-րդ թողարկումը, սակայն NASA-ի խնդրանքով այն մի քանի օրով հետաձգվել է, որոշ անհարթություններ նկատելու պատճառով։
Տիեզերական թողարկումներով առաջատար դիրքերում է ամբողջ աշխարհում Չինաստանը՝ 34 թողարկում, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 29 թողարկում և երրորդ հորիզոնականում՝ Ռուսաստանը՝ 17 թողարկում։