Command & Conquer: Rivals խաղը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերում

 Electronic Arts  ընկերությունը հայտարարել է, որ Command & Conquer: Rivals  մոբայլ խաղը հասանելի է ամբողջ աշխարհում  iOS և Android գաջեթների համար։

Խաղը թույլ կտա կռվել արագ մարտերում ու քարտեզի վրա նշագրել գրաված տարածքները, բարելավել սեփական բանակը, ալյանսներին հանդես գալ մյուս խաղացողների հետ և այլն։ Խաղում նաև կարելի է որոշ մրցանակներ ստանալ։ Ըստ հեղինակների, Command & Conquer: Rivals-ը առաջարկում է նոր մոտեցում  PvP գեյմփլեյի համար։  Command & Conquer: Rivals iOS և Android գաջեթների համար անվճար ներբեռնման համար հասանելի է  App Store-ում և  Google Play-ում։ Խաղում կա նաև ներկառուցված առք ու վաճառք։