Xiaomi-ն 48 մպ հզորությամբ տեսախցիկով սմարթֆոն կթողարկի

Xiaomi ընկերության նախագահ Լի Բինը  Weibo կայքում ընկերության ապագա սմարթֆոնի լուսանկարն է հրապարակել Նկարից պարզ է դարձել, որ չինական ընկերությունը պատրաստվում է իր հաջորդ սմարթֆոնը զինել 48 մպ հզորությամբ տեսախցիկով: Նորույթը կթողարկվի 2019 թվականին:

Նկարներից պարզ չէ, արդյո՞ք Xiaomi-ն հավատարիմ կմնա թրենդին և կզինի սմարթֆոնը միանգամից մի քանի մոդուլով: Բայց մի բան հստակ է՝ տեսակցիկը գտնվում է հետին մասում՝ վերին ձախ անկյունում:

Եթե սարքի շնորհանդեսը տեղի ունենա, ապա  Xiaomi-ն կլինի առաջին  ընկերությունը, որը կթողարկի նման հզորություն ունեցող տեսախցիկով սմարթֆոն: