Google-ն ու Amazon-ը պատրաստվում են AirPods-ի այլընտրանք թողարկել

Շուկայում բավական շատ  AirPods-ի այլընտրանքներ կան: Շուտով  դրանց թիվը կհամալրեն նաև Google-ի և  Amazon-ի արտադրանքները:

Ըստ ինսայդերների Google-ն ու  Amazon-ը անլար ականջակալներ են մշակում, որոնք արտաքին դիզայնով նման են լինելու   AirPods-ին: Սակայն մրցակից մոդելների թողարկման ժամանակ, հնարավոր է՝ Apple-ն արդեն իսկ ներկայացնի իր ֆիրմային անլար ականջակալների նոր սերունդը:

Մասնագետները, սակայն, շեշտում են, որ դա էական ազդեցություն չի ունենա և Google-ն ու Amazon-ը կդառնան  Apple-ի գլխավոր մրցակիցները անլար ականջակալների շուկայում: