Apple Online Store-ում հայտնվել է iPhone XR-ի համար նախատեսված թափանցիկ պատյան:
Apple-ը նշում է, որ թափանցիկ պատյանը «պաշտպանում է սմարթֆոնը և միևնույն ժամանակ տեսանելի պահում դրա իդեալական կորպուսը»: Ընկերությունը որոշել է աքսեսուարի արտաքին տեսքի հետ փորձարարական ոչինչ չձեռնարկել:
iPhone XR մոդելը վաճառքում էր հայտնվել առանց պաշտոնական աքսեսուարների առկայության: Թե ինչով էր պայմանավորված նման հետաձգումը, հայտնի չէ: