Youtube-ը ամփոփել է տարին (տեսանյութ)

YouTube վիդեոհարթակը ամփոփել է անցնող տարին և տարվա վիդեոթրենդները ներկայացրել է  «YouTube Rewind» 8 րոպե տևողությամբ հոլովակում, որը հրապարակվել է տեսահոսթինգի պաշտոնական հաշվում: Տարվա ընթացքում պահանջված մեմեր, մարդիկ, երաժշտություն, չելենջներ, սիրելի հերոսներ, խաղեր ու անիմացիաներ․ Youtube-ն ինչպես ամեն տարի այս անգամ էլ ամբողջը հավաքել էր մեկ վայրում՝ մեկ միասնական կարճ ֆիլմում։

Հոլովակում  անդրադառնում են հարավկորեական K-pop երաժշտական ժանրին, հանրահայտ խոհարարական բլոգներին, Kiki-չելենջ ֆլեշմոբերին, տիեզերք արձակված Tesla-ի ավտոմեքենային, ֆուտբոլի առաջնությանը և ֆեմինիզմին։

Հոլովակն արդեն ունի մոտ 13 մլն դիտում և մոտ 600 հազար լայք։ Իսկ ահա դիզլայքի թվերը հասնում են միլիոնի։