Շաբթվա նորույթը: «խելացի» գրիչ Neo-ն

Neo SmartPen անունը ստացած խելացի գրիչը թղթի վրա գրում է թանաքով, իսկ ահա գրված  տեքստ ու նկարված նկարը միանգամից պահպանում է սմարթֆոնի կամ պլանշետի հիշողության մեջ:

Գրչում տեղադրված սքաները վերլուծում ու պահպանում է տեղեկատվությունը և Bluetooth-ի միջոցով փոխանցում սմարթֆոնում կամ պլանշետում ներբեռենած հավելված: Ծրագիրը կարողանում է նաև ճանաչել ձեռագիրը:

Գրիչի միակ բացասական կողմն այն է, որ սովորական թուղթն այս պարագայում անպիտան է  հատուկ տեխնոլոգիայով պատրաստված թղթեր են անհրաժեշտ, որոնք վաճառվում ենք համապատասխան խանութներում: Չնայած, կարելի է հատուկ թղթերն անգամ տպագրել տպիչով: