AnTuTu-ն հրապարակել է Android-ով գործող 2018-ի ամենատարածված սմարթֆոնների ցանկը

Չինական AnTuTu բենչմարկային ընկերությունը հրապարակել է Android օպերացիոն համակարգով գործող ամենատարածված սմարթֆոնների 2018 թվականի վարկանշային ցուցակը, այն հասանելի է ընկերության պաշտոնական կայքում:

Հայտնի է, որ ցուցակը գլխավորում է Xiaomi Mi 8 Explorer Edition-ը՝ 97 տոկոս ցուցանիշով: Երկրորդ և երրորդ տեղերում են հայտնվել Samsung Galaxy S9+ և Meizu 16th սմարթֆոնները՝ 96-ական տոկոս ցուցանիշով:

Huawei Mate 10 Pro, Oppo Find X և Meizu 16th Plus սմարթֆոնները, հավաքելով 95 տոկոս ցուցանիշ, համապատասխանաբար զբաղեցրել են ցուցակի չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղերը:
Ցուցակում տեղ են գտել նաև OnePlus 6, Huawei Mate 10, Vivo NEX Ultimate սմարթֆոնները:

Տասնյակը եզրափակել է Samsung Galaxy S8+ սմարթֆոնը: