Vkontakte սոցիալական ցանցը կթողարկի սեփական մեսինջերը

Սոցցանցի ներկայացուցիչները հայտնել են, որ սոցցանցը պատրաստվում է թողարկել սեփական մեսինջերը, բայց չեն հայտնել մանրամասների մասին։

Սոցկայքը հիմա թեստավորում է մոբայլ մեսինջերը, այս մասին հայտնել է ընկերության մամուլի բաժինը։  Ըստ տվյալների նորույթը կստանա  VK Me անվանումը և հասանելի կլինի միայն գրանցված օգտատերերի համար։ Մեկնաբանել, սակայն, նորույթը պատասխանատուները հրաժարվել են։ Նրանք խոստացել են մանրամասներ հայտնել, երբ մեսինջերն ամբողջությամբ պատրաստ կլինի։