OnePlus ընկերությունը McLaren մեքենաշինական ընկերության հետ նոր սմարթֆոն է մշակել, որը OnePlus 6T սմարթֆոնի փոփոխված տարբերակն է:Նորույթը ստացել է OnePlus 6T McLaren Edition անվանումը և ունի 10 գբ օպերատիվ հիշողություն:
Warp Charge 30 տեխնոլոգիայի շնորհիվ սարքը 50% լիցքավորվում է ընդամենը 20 րոպեի ընթացքում: Բացի այդ սարքը պաշտպանված է տաքանալուց:
OnePlus 6T McLaren Edition-ը գնահատվել է 699 դոլար: Իսկ վաճառքը կմեկնարկի վաղը՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի տարածքում: Հետագայում սարքը կվաճառվի նար Հնդկաստանում և Չինաստանում: