Չինական ընկերությունը կպատժի iPhone օգտագործող աշխատակիցներին. գինը՝ մեկ iPhone-ի արժեք

LCD էկրանների չինական մատակարար Menpad ընկերությունը հայտարարել է, որ իր աշխատակիցներին կտուգանի, եթե նրանք օգտագործեն iPhone:

Այս քայլին ընկերությունը գնացել է ԱՄՆ և Չինաստանի միջև ընթացող տնտեսական պատերազմի պատճառով: Ըստ Չինաստանի ընդունած նոր օրենքների,   iPhone-ի համար տուգանքները կպահպանվեն մոտակա 3 տարին: Տուգանքի չափը կախված է մոդելից՝ ինչքան թանկարժեք մոդել, այնքան բարձր տուգանք:

Ընդ որում, ընկերությունը գումարը կգանձի աշխատավարձից, իսկ ահա եթե աշխատակիցները որոշեն գնել  Huawei կամ  ZTE ընկերությունների արտադրանքները, ապա Menpad-ը կվճարի նրանց ծախսված գումարի 15 տոկոսը: