Apple-ը վերադարձրել է Tumblr-ը App Store մանկական պոռնոգրաֆիայի շուրջ սկանդալից հետո

App Store օնլայն խանութում կրկին հայտնվեկ է  Tumblr հավելվածը։ Ավելի վաղ Apple-ը հեռացրել էր այն՝ մեղադրելով հարթակին մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեջ։

Tumblr-ն App Store-ից անհետացել էր նոյեմբերի 19-ին։ Ի պատասխան Apple-ին, հարթակը խոստացել էր հեռացնել ոչ հարիր կոնտենտը ամբողջությամբ։ Արդյունքում Tumblr-ից հեռացվել էր ցանկացած տարիքային խմբի հետ առնչություն ունեցող պոռնոգրաֆիական կոնտենտը։

Նման մաքրման աշխատանքների համար ընկերության աշխատակիցներից պահանջվել է 1 ամսից մի փոքր ավել ժամանակ։ Բացի այդ Tumblr-ի պատասխանատուները նոր քաղաքականություն են մշակել՝ այուսհետ բոլոր ներբեռնվող լուսանկարները ստուգվելու են մոդերատորների կողմից։