Ճապոնական Toyota ավտոկոնցերնը մտադիր է ԱՄՆ-ում հետ կանչել 143 000 ավտոմեքենա, որոնցում խնդիրներ կան անվտանգության բարձիկների ու արգելակների հետ կապված, հաղորդում է ABC-ն: Մասնավորապես՝ հետ կկանչվեն 96 000 հատ Land Cruiser և Lexus LX570 ամենագնաց: Բացի այդ, ընկերությունը հետ կկանչի մոտ 47 000 հատ Tacoma պիկապ:
Նշվում է, որ արգելակման համակարգի խնդիրը կարող է հանգեցնել արգելակային հեղուկի արտահոսքի: Մինչդեռ անվտանգության համակարգի խոտանը հայտնաբերվել է առջևի ու կողային բարձիկների գործարկման ժամանակ, որոնք կարող են ժամանակին չբացվել հնարավոր ավտովթարի դեպքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Toyota-ն և Subaru-ն հետ կկանչեն շուրջ 400 000 մեքենա ամբողջ աշխարհում՝ կապված շարժիչի անուղղելի խնդրի հետ: