Երբ Apple-ը ներկայացրեց iPhone XRմոդելը, ցանցում հայտնվեցին բազմաթիվ բացասական արձագանքներ: Շատերը քննադատոմ էին սմարթֆոնը չափից դուրս հաստ շրջանակների, IPS-էկրանի, տեսախցիկի և այլնի համար: Հիմա այն մասին, թե դրանից ինչն է իրական ու տեղին, ինչը ՝ ոչ: Բացահայտում ենք XR օգտագործողների արձագանքներից:
Էկրանի շրջանակը
Առաջին ու ամենագլխավոր թերությունն ըստ օգտատերերիհենց iPhone XR-ի չափից դուրս հաստ շրջանակն էր: Դրանք փոքր ինչ ավելի հաստ են քան ավելի թանկ XS և XS Max մոդելներում: Համենայնդեպս, ինչպես նշում են մոդելն օգտագործած բլոգերները, տարբերությունը կիրառելիս այդքան էլ զգալի չէ: ՄԻ քանի րոպե XR կիրառելուց հետո, օգտատերը սկսում է չնկատել շրջանակները : Ավելին՝ բլոգերներից շատերը նշում են, որ դրանք նայվում են էկրանին օրգանիկ, չեն շեղում ուշադրությունը և անհարմարության զգացում չեն առաջացնում:
Տեսախցիկ
Տեսախցիկը դարձել է այն քիչ տեխնիկական բնութագրիչներից, որով XR մոդելը զիջում է մյուս երկու նոր մոդելներին: Նախ երկրորդ օբյեկտիվի պակասի պատճառով
XR-ի տեսախցիկը չունի կրկնակի ZOOM, իսկ ահա XS և XS Max մոդելները՝ ունեն: Բացի այդ վատ լուսավորության դեպքում XR-ով արված լուսանկարները որակապես կտարբերվեն մյուս ֆլագման iPhone-ներով արվածներից: Բայց, այստեղ էլ տարբերությունն այդքան նկատելի չի լինի: XR մոդելի դեպքում դիմանկարային ռեժիմն աշխատում է բացառապես մարդկանց նկարելիս, իսկ ահա XS և XS Max մոդելներում այդ ռեժիմով կարելի է լուսանկարել անգամ կենդանիներին:
Էկրանն ու <<շինանյութը>>
iPhone 8-ի կորպուսն ու էկրանը ամբողջապես տեղափոխելով XR մոդել՝ հեղինակներն այն դարձրել են 8-րդ սերնդի հետևորդը և <<Տուն>> կոճակով վերջին սմարթֆոնը: Ալյումինը, որը կիրառված է այս մոդելում, ավելի շահեկան է քան XS և XS Max մոդելներում կիրառված մետաղը: Ալյումինն ավելի ճկուն է, բայց այս մետաղի վրա քերժվածքներ թողելն այդքան էլ հեշտ գործերից չէ:
Բացի այդ, XR-ն ունի IPS էկրան՝ 1 դյույմի համար 326 պիքսել: Բայց սա չզինված աչքով տարբերակելը անհնար է, իսկ տարածված միֆը՝ իրականություն չէ: