Huawei ընկերությունը ներկայացրել է MateBook 13 նոութբուքը, որը Intel Whiskey Lake պրոցեսորի հիմքով ստեղծված թեթև և բարակ գաջեթ է:
Huawei MateBook 13-ն ունի 13,3 դյույմանոց IPS էկրան, Intel Core i5 պրոցեսոր, 2 գբ GDDR5 վիդեոհիշողություն, 8 գբ օպերատիվ և 256 կամ 512 գբ ներկառուցված հիշողություն: Ունի WiFi-ի, USB Type-C հնարավորություն և մեկ DisplayPort:
Մեկանգամյա լիցքավորմամբ կարելի է օգտագործել մոտ 10 ժամ, իսկ 15 րոպե լիցքավորումը կբավականացնի 2,5 ժամ աշխատանքի համար: