Tesla-ի ավագ դիզայները՝ Էնդրյու Կիմը, հեռացել է ընկերությունից Apple-ում աշխատանքի անցնելու համար։ Tesla-ից առաջ նա աշխատել է Microsoft-ում։
Կիմը Tesla-ում աշխատում է 2016 թվականից։ Նա մասնակցել է Tesla Model 3, Model S, Model X մոդելների մշակման գործընթացին։ Ըստ նրա, պատասխանատու է եղել մեքենաների սրահի նախագծման համար։ Նրա առաջնային խնդիրներից մեկը եղել է մեքենան նախագծել այնպես, որ սրահում կարողանան միաժամանակ կառավարել և՛ մարդը, և՛ համակարգիչը։
Microsoft-ում Կիմը մասնակցել է նաև Windows 10 դիզայնի աշխատանքներին, HoloLens վիրտուալ իրականության ակնոցների և Xbox One S խաղային կցորդի նախագծման աշխատանքերին։