Երկու ամիս էլ չանցած, ինչ Apple-ը հայտարարեց, որ Shazam-ի հետ գործարքը ավարտին է հասցվել, iOS-ի համար նախատեսված հավելվածից անհետացել են բոլոր գովազդները:
Առաջ Shazam-ը, ինչպես և մյուս հավելվածները, ուներ գովազդ տեղադրելու հնարավորություն: Աշխատանքի սկզբունքը մնացել է անփոփոխ՝ այն գործարկելով՝ հավելվածը կսկսի փնտրել երաժշտությունը, չի փոփոխվել նաև ինտերֆեյսը:
Apple-ն առաջին անգամ Shazam-ը գնելու մասին հայտնել է 2017 թվականին: Գործարքը տևել է մոտ 1 տարի: 2018-ի սեպտեմբերին գործարքը ավարտվել է: