Huawei-ն իր Nova 4 սմարթֆոնի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ սմարթֆոնների արտադրանքն ու մատակարարումը հասել է ռեկորդային քանակների:
Հիմա էլ Huawei-ը երկրորդն է սմարթֆոնների վաճառքի թվով՝ հարավկորեական Samsung-ից հետո: Ըստ տվյալների Huawei-ը անցնող տարվա ընթացքում վաճառել է շուրջ 52,0 մլն սմարթֆոն:
Մինչև 2018-ի վերջը Huawei-ը վաճառքի ու արտադրանքի քանակը կհասցնի 200 մլն-ի: Համեմատության համար 2017-ին Huawei-ը վաճառել է 153 մլն գաջեթ: