2017 թվականից ի վեր iPhone-ն ունի անլար լիցքավորման հնարավորություն, բայց Apple-ն, Apple չէր լինի, եթե այս գործառույթի շուրջ մի շարք խնդիրներ չստեղծեր: Ինչ լիցքավորիչ գնել, իսկ ինչ լար կիրառել լիցքավորելիս: Այս և մի շարք հարցերի պատասխանը ներքևում:
iPhone-ի ո՞ր մեդելներն ունեն անլար լիցքավորման հնարավորություն
Անլար արագ լիցքավորման հնարավորություն ունեն iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X, iPhone XS, iPhone XS Max և iPhone XR մոդելները:
Ի՞նչ տեխնոլոգիա է կիրառվում iPhoneճ-ն արագ լիցքավորելու համար
Android սմարթֆոնների արագ ու անլար լիցքավորման համար բազմաթիվ տեխնոլոգիաներ կան մշակված: Օրինակ՝ Dash Charge-ը՝ OnePlus-ից, SuperVOOC-ը՝ Oppo-ից, SuperCharge-ը՝ Huawei-ից և Quick Charge-ը՝ Qualcomm-ից: Չնայած բոլոր վերընշվածները բավական պահանջված ու հզոր դեվայսներ են, բայց մեկը մյուսի հետ համադրել դժվար թե ստացվի: Եվ այսպես օրինակ՝ Huawei-ի արտադրած լիցքավորիչով հնարավոր չէ լիցքավորել One Plus սմարթֆոնները: Պատճառը մեկն է՝ ստանդարտներն են տարբեր: Այս խնդիրը շտկելու համար նախագծվեց և ստղծվեց USB Power Delivery տեխնոլոգիան, որը համատեղելի է բոլորի հետ շնորհիվ՝ USB-C-ի:
Apple-ն USB PD-ը կիրառում է իր MacBook սաքրերում, որոնք ունեն USB-C հնարավորություն, ինչպես նաև նոր iPad Pro-ում: Չնայած iPhone-նը չունի USB-C հնարավորություն, բայց այն նույնպես ունի USB PD-ի հնաարավորություն: Իսկ քանի որ մյուս բոլոր լիցքավորիչների հետ անհամատեղելիությունը այս դեպքում էլ է գործում, ապա Dash Charger կամ SuperCharge լիցքավորիչների միջոցով iPhone-ը հնարավոր չէ լիցքավորել:
Ինչքա՞ն արագ է լիցքավորվում iPhone-ը
Առավելագույն արագությամբ iPhone-ը լիցքավորվում է 0-ից 50 տոկոսի սահմանում: Այս դեպքում iPhone 8, iPhone X, iPhone XS և iPhone XR մոդելները կարելի է լիցքավորել 50 տոկոս ընդամենը 30 րոպեի ընթացքում: Իսկ ահա 100 տոկոս լիցքավորում ստանալու համար անհրաժեշտ կլինի 120 րոպե:
Ի՞նչ հարմարիչ գնել անլար լիցքավորման համար
USB PD լիցքավորիչների խնդիրն այն է, որ դրանք հզոր են, բայց միևնույն ժամանակ քիչ են ու թանկարժեք:
MacBook-երը, որոնք ունեն USB-C հնարավորություն կարող են գործածել iPhone-ի հարմարիչները: Եթե նման սարք չունեք, ապա Apple-ն առաջարկում է այն գնել մոտ 15 հազար դրամով: