Հունվարին կայանալիք CES 2018-ի ժամանակ LG Display ընկերությունը ներկայացրեց 65 դյույմանողց OLED էկրանի նախատիպ, որն այնքան ճկուն էր, որ կարող էր գլանակի վերածվել ու այդ տեսքով պահվել: Այս ուղղությամբ որոշել է գնալ նաև Samsung ընկերությունը:
Հարավկորեական տեխնոհսկան պատրաստվում է զարմացնել բոլորին CES 2019 ցուցահանդեսին՝ ներկայացնելով նման ճկուն էկրանով նոր սերնդի հեռուստացույց: Ընկերության առաջարկած էկրանը հին հրովարտակի նման կծալվի երկու կողմից:
Հիշեցնենք, որ CES 2019-ը կանցկացվի հունվարի 8-11-ը Լաս Վեգասում: Ցուցահանդեսի ընթացքում հայտնի տեխնոընկերությունները ներկայացնում են կենցաղային տեխնիկայի նոր մոդելներ, ինչպես նաև սարքերի կատարելագործված տարբերակներ: