BMW ընկերությունը նոր 8-Series մեքենա է ստեղծել, որը ստացել է Night Sky անվանումը: Այն եզակի է իր տեսակի մեջ, քանի որ զարդարված է երկնաքարի բեկորներով:
Եզակի մեքենան թողարկվել է մեկ օրինակով և պատրաստված է հունվարի 3-4-ը Քվադրանտիդների ասուպային հոսքի ակտիվության ժամանակ աստղաթափի բեկորներից: Ի դեպ՝ երկնաքարի մասունքները տեղադրված են մեքենայի բոլոր մասերում:
BMW 8-Series Coupe Night Sky-ը ֆիզիկոսների հետ համատեղ աշխատանքի արդյունք է: Նրանց մասնակցությունը կարևոր է եղել, քանի որ անհրաժեշտ էր վերերկրային նյութերը ճիշտ օգտագործել:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա մեքենան չի տարբերվում ստանդարտ M850i-ից, համալրված է 4.4 լ աշխատանքային ծավալով, 523 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V8 շարժիչով:
Մինչդեռ դրա գնի վերաբերյալ տեղեկություն չկա: Չի բացառվում նաև, որ մեքենան ստեղծվել է հատուկ պատվերով ու արդեն վաճառվել է: