Samsung-ի` 2018 և 2019 թվականներին արտադրված հեռուստացույցի մի շարք մոդելներ կունենան խնձորային արտադրության մի շարք գործառույթների հնարավորություն:
Samsung-ում հայտնել են, որ iTunes ծրագիրը և AirPlay 2 տեխնոլոգիաները հասանելի կլինեն շուտով 2019 թվականի արտադրության Samsung Smart TV մոդելներում, իսկ ահա 2018 թվականի արտադրության հեռուցտացույցներում ստիպված կլինեն ձեռքով նոր կարգավորումներ մտցնել:
iTunes-ի նոր հավելվածը հասանելի կլինի բացառապես Samsung Smart TV-ներում ավելի քան 100 երկրներում, իսկ AirPlay 2-ը հասանելի կլինի Samsung Smart TV-ներում 190 երկրներում։
The Verge-ի փոխանցմամբ, Apple-ի և Samsung-ի համագործակցությունը նոր գործարքների սկիզբ կարող է դառնալ: