Հրապարակվել են թարմացված iPad mini-ի լուսանկարները

Twitter-ի օգտատերերից մեկը հրապարակել է լուսանկար, որում պատկերված է, թե ինչ տեսք ունի նոր թարմացված  iPad mini։ Ըստ լուրերի, Apple-ը նորույթը կներկայացնի առաջիկա ամիսներին։

Ըստ աղբյուրի, խոսքը iPad mini 5-ի մասին է, որը iPad mini 4-ից տարբվերվում է աննշան փոփոխություններով։ 

Լուսանկարներից պարզ է դառում, որ ինչպես և  iPad mini 4-ում այնպես էլ՝ այստեղ պահպանվելու է ականջակալների համար նախատեսված 3,5 մմ բնիկը, սարքը կունենա նաև Lightning՝ USB-C-ի փոխարեն։

Չնայած նրան, որ գաջեթը կունենա ավելի հզոր տեխնիկական բնութագիր, այն կվաճառվի ավելի ցածր գնով։ iPad mini 4-ը թողարկվել է 2015 թվականին։ Պլանշետը դեռևս վաճառքում է և վաճառվում է բացառապե ս128 գբ ծավալով հիշողությամբ։