Hundai-ը քայլող մեքենա է ներկայացրել

Hyundai ընկերությունը CES 2019 ցուցահանդեսին ներկայացրել է նոր սերնդի փրկակարար մեքենա, որը ստացել է  Elevate անվանումը:

Ըստ հեղինակի մտահղացման, նման մեքենաներ կարելի է օգտագործել աղետի գոտիներում, որտեղ մարդկանց կամ փրկարարների մուտքը անկարելի է:  Օրինակ՝ երկրաշարժի ընթացքում նորույթը կարող է փրկարարներին հասցնել փլուզվող շինության մոտ, անգամ՝ էպիկենտրոն:

Սովորական իրավիճակներում քայլող մեքենան կարող է հենց տնից ուղևորներ վերցնել: Սա կատարյալ տարբերակ է հաշմանդամ կամ անվասայլակին գամված մարդկանց համար:

Ռոբոտ մեքենան ունի աշխատանքի 5 ռեժիմ, մեքենայի ոտքերն ունեն նաև անհատական կարգավորումներ: Elevate-ը կարող է տեղաշարժվել նաև սովորական մեքենայի նման: Թե երբ կմեկնարկի մեքենայի լայնամասշտաբ արտադրությունը, հայտնի չէ: