Qualcomm Technologies ընկերությունը CES 2019 կիրառական տեխնիկայի ցուցահանդեսում հայտարարել է այն մասին, որ այս տարի թողարկվելու են 5G ցանց ապահովող ավելի քան 30 անուն սմարթֆոն:
Խոսքը հիմնականում նոր սերնդի սմարթֆոնների մասին է: Բնականաբար, նոր սարքերում օգտագործվելու են Qualcomm արտադրության պրոցեսորներ՝ Snapdragon 855 և Snapdragon X50 5G մոդեմը:
Snapdragon X50 5G մոդեմը կրառելու մասին արդեն հայտնել են ASUS, HMD Global, HTC, LG, OPPO, Sony Mobile, Vivo, Xiaomi, ZTE ընկերությունները: