Xiaomi-ն ներկայացրեց նոր բյուջետային սմարթֆոն

Xiaomi ընկերությունը Չինաստանում պաշտոնապես ներկայացրել է իր նոր Redmi Note 7 բյուջետային սմարթֆոնը, որը համալրված է ընդհանուր 48 մեգապիքսել թողունակությամբ կրկնակի տեսախցիկով:

Սմարթֆոնի նախնական պատվերները կսկսեն ընդունել ուրբաթ՝ հունվարի 11-ին, երևանյան ժամանակով ժամը 06:00-ից, իսկ պաշտոնապես այն վաճառքի կհանվի հունվարի 15-ից: Չինաստանում սմարթֆոնը կարժենա 999 յուան ($146):

Xiaomi-ի նոր բյուջետային սմարթֆոնի առանձնահատկություններից մեկը սարքը հարվածներից պաշտպանող Gorilla Glass 5 դասի ամուր ու դիմացկուն ապակին է, որով ամբողջությամբ պատված է Redmi Note 7-ը: Բացի այդ, նորույթը համալրված է 6.3 դյույմանոց LCD էկրանով, 13 մեգապիքսել թողունակությամբ դիմային տեսախցիկով և Snapdragon 660 պրոցեսորով: