Apple-ի Siri ձայնային օգնականը փրկել է ավտովթարի ենթարկված բաժանորդի կյանքը

Apple-ի Siri ձայնային օգնականը փրկել է ավտովթարի ենթարկված ԱՄՆ Նևադայի բնակիչ Նեյտ Ֆելիքսի կյանքը, հաղորդում է Apple Insider-ը: Ֆելիքսը մեքենայով ընկել է ցամաքած լճի տեղում առաջացած փոսը: Չկարողանալով դուրս գալ մեքենայից և շարժել ձեռքերը` նա օգնություն է կանչել Siri ձայնային օգնականիկ միջոցով, որն էլ 911-ին հաղորդել է վթարի մասին:

Ձայնային օգնականը տուժողին փրկել է նաև ցրտահարվելուց, քանի որ գիշերը օդի ջերմաստիճանը շատ ցածր է եղել: Ֆելիքսին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշել են ողնաշարի կոտրվածք, և հիմա նա գամված է սայլակին:

Հիշեցնենք, որ iPhone-ն արձագանքում է «Hey, Siri» ձայնային հրամանին `առանց որևէ կոճակ սեղմելու: Այդ հնարավորությունը նախատեսված է հենց արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար: