Հայկական IT ոլորտում ավելի շատ կին է աշխատում, քան Կանադայում և ԱՄՆ-ում

Այն, որ Հայաստանում IT ոլորտը Հայաստանում արագ է զարգանում ոչ մի խոսք, դա վաղուց արդեն բոլորին հայտնի փաստ է, իսկ ասվածին որպես ապացույց գալիս են օր օրի մեր երկրում հայտնվող նոր ստարտափներն ու այդ ստարտափների ստացած ներդրումներն ու գրանցած հաջողությունները։

2000-ականնների սկզբին, երբ ՏՏ ոլորտը համարվեց գերակա ճյուղ տնտեսության մեջ, քչերը կենթադրեին, որ տարիներ անց Հայաստանում IT ոլորտի զարգացման  գործում մեծ ներդրում կունենան կանայք։

Օրինակ՝ Հայաստանում ամենահայտնի ընկերություններից մեկում՝ Picsart-ում, աշխատողների 40%-ը կանայք են։ Իսկ ահա մեկ այլ հայտնի ընկերությունում՝ Synposys-ում  ինժեներ կանանց թիվը հասնում է մոտ 33%։ Մինչդեռ Սիլիկոնյան հովտի ընդհանուր բնութագիրն այս գծով կազմում է ընդամենը 15%: Renderforest հայկական ստարտափում էլ թվերը բավական խոստումնալից են՝ մոտ 30 % կին աշխատող։

 

Աշխարհի մասշտաբով Հայաստանը ՏՏ ոլորտում ներգրաված կին աշխատակիցների թվով առաջատար է։ Ինչպես երևում է գրաֆիկում՝ աենաքիչը կին IT մասնագետներ ունի Եվրոպական միությունը ( ընդգրկված բոլոր երկրների համագումարով)։ Քիչ են նաև IT մեծ առաջընթաց ունեցող Բելառուսի և ԱՄՆ-ի ցուցանիշները։