Intuition Robotics ընկերությունը սոցիալական ռոբոտի նախատիպ է մշակել , որն օգնության է հասնելու միայնակ ապրող տարեցներին: Ռոբոտն ստացել է ElliQ անունը: Թեև ընկերությունն այս ասպարեզում դեռ երիտասարդ է ու նոր է քայլեր անում, բայց մասնագետների կարծիքով, նրանց արտադրանքը խոստումնալից է։
Ռոբոտը մոտ մեկ տարի թեստավորվել է տարեցների շրջանում և բարեհաջող է հանձնել իր ռոբոտային քննությունը: ElliQ-ի հիմնական առաքելությունը տարեցներին անհրաժեշտը իրեր փոխանցելն է։ Օգնում է նաև ավելի առույգ լինել և հետաքրքիր անցկացնել ժամանակը:
Անհրաժեշտության դեպքում, ElliQ-ն հեշտությամբ կարող է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ և օգնել շատ հարցերում: Հատկանշական է, որ ElliQ-ն մեզ հայտնի ռոբոտներին չի նմանվում։ Ավելի շատ նման է պլանշետի, որն ունի լավ տեսախցիկ և արդյունավետ է աշխատում։
Ռոբոտը դեռ վաճառքում չի հայտնվել, բայց նախնական պատվերներ՝ ԱՄՆ տարածքում, ընդունվում են։ Այս դեպքում գինն արժե 1500 դոլար: