Microsoft-ը հայտնել է, թե երբ է դադարեցնելու Windows 10 Mobile-ի թարմացումների թողարկումը

Microsoft ընկերությունը հայտարարել է, որ 2019-ի դեկտեմբերի 10-ից կդադարեցնի Windows 10 Mobile օպերացիոն համակարգի թարմացումների թողարկումը սմարթֆոնների համար: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, օպերացիոն համակարգով աշխատող նոր սմարթֆոնների թողարկումից արտադրողը հրաժարվել է դեռևս 2017-ին:

Օպերացիոն համակարգի թարմացումների թողարկման ավարտից հետո սմարթֆոնները կշարունակեն աշխատել, սակայն գուցե խոցելի անվտանգությամբ: Նշվում է, որ պահեստային կրկնօրինակի վերականգնման և լուսանկարների ներբեռնման գործառույթները գաջեթներում կգործեն մինչև 2020 թվականը:

Ընկերությունից Windows 10 Mobile-ից օգտվողներին խորհուրդ են տալիս անցում կատարել iOS կամ Android համակարգերի: