Apple-ը վերսկսում է iPhone SE մոդելի վաճառքը

Ամերիկյան ընկերությունը վերսկսել է iPhone SE կոմպակտ չափսերով սմարթֆոնի վաճառքն իր կայքում:

Ինչպես հայտնում է Buisness Insider-ը, արծաթագույն, ոսկեգույն, մոխրագույն և վարդագույն մոդելների վաճառքը 32 ԳԲ հիշողությամբ տարբերակի համար մեկնարկում է 249 դոլարից՝ նախկին 349-ի փոխարեն: Իսկ 128 ԳԲ հիշողությամբ մոդելի արժեքը կկազմի 299 դոլար՝ նախկին 449-ի փոխարեն:

Հեռախոսները նոր են և ներկայանալու են 4 դյույմ անկյունագծով retina էկրանով և A9 չիպով: Հիմնական տեսախցիկը կներկայանա 12 մեգապիքսել կետայնությամբ: Այս մոդելի սմարթֆոնի վաճառքը Apple-ը դադարեցրել էր 2018-ի սեպտեմբերին: Մոդելն առաջին անգամ թողարկվել էր 2016-ի մարտին: