Chevrolet-ի մասնագետները Lego ընկերության հետ համատեղ Silverado ամենագնաց են հավաքել, որը ոչ միայն ամբողջապես Lego-ից է ստեղծված, այլ համապատասխանում է մեքենայի իրական չափերին։ Մոդելի բարձրությունը կազմել է 182 սմ, իսկ լայնությունը՝ 243 սմ։ Կշռում է մոտ 1300 կգ։
Մեքենան հավաքման աշխատանքներում ներգրաված է եղել 18 մարդ, անհրաժեշտ է եղել մոտ 2000 ժամ և Lego-ի 334 544 մասնիկ։ Lego Chevrolet Silverado-ն ունի նաև աշխատող լուսարձակներ։
Սա առաջին անգամը չէ, որ Lego-ից իրական չափերի մեքենա են ստեղխում։ Օրինակ՝ անցյալ տարի նման փորձ եղել է Bugatti ընկերության հետ Chiron մոդելի համար։ Ի դեպ՝ մոդելը ունեցել է նաև աշխատող շարժիչ։