Ի՞նչ ակնկալել 2019-ին թողարկվելիք iPhone-ներից

Այս տարվա սեպտեմբերին Apple-ը կներկայացնի իր նոր  iPhone-ը, որից օգտատերերը սպասում են փոփոխություններ ու նոր առաջարկներ։

Դեռևս ստույգ հայտնի չէ, թե ինչ ակնկալել  iPhone 2019-ից, կան միայն շրջանառվող լուրեր, որոնք գուցե հավաստի լինեն, գուցե՝ ոչ։

Հզորացված աքսեսուարներ

Apple-ը մինչև հիմա վաճառում է լիցքավորման սարքեր, որոնք ունեն 5 վտ հզորություն։ Սարքը արժի մոտ 1000 դոլար։  Սկսած  iPhone 8-ից, Apple-ի բոլոր սմարթֆոնները ունեն անլար լիցքավորման հնարավորություն, սակայն միշտ հարկ է լինում գնել հավելյալ լարեր ու հարմարցուցիչներ։ Հնարավոր է՝ այս տարի Apple-ի հեռախոսի տուփում տեղ գտնեն նաև հզոր լիցքվորիչներն ու լարրեը։

USB-C

USB-C-ն դարձել է արդեն ունիվերսալ ստանդարտ և եթե  Apple-ն ավելացնի  USB-C իր նոր iPhone-ում, ապա սմարթֆոնների լիցքավորման համար հնարավոր կլիի օգտագործել նաև  iPad Pr-ի և MacBook-ի լիցքավորման սարքերը։

Ժամանակակից էկրանները

Չնայած iPhone-ի էկրանները միշտ էլ եղել են օրինակելի, բայց  Apple-ը դեռ աճելու տեղ ունի։ Կարող էր ավելացնել օրինակ՝4K-ի հնարավորություն։ Իսկ ամենամեծ փոփոխությունը կարող էր լինել ProMotion տեխնոլոգիայի կիրառումը, որն արդեն օգտագործվում է  iPad Pro-ում։

Տեսախցիկը

Ըստ լուրերի, Apple-ն iPhone XI-ում պատրաստվում է տեղադրել եռակի տեսախցիկ։ Թե ինչի համար է պատասխանատու լինելու երրորդ մոդուլը, հայտնի չէ։ Բայց մի բան պարզ է՝ նման տեսախցիկով ավելի լայն տարածք կտեղավորվի օբյեկտիվում։

Մատչելի գինը

iPhone-ը` Apple-ի շահույթի մեծ մասն ապահովող արտադրանք է և դժվար թե երբևէ ընկերությունը դրանք վաճառքի քիչ գումարով։ 2018-ին ընկերությունն այնքան բարձր գին էր սահմանել գաջեթների համար, որ ստիպված եղավ դրանք նվազեցնել Չինաստանում և Ճապոնիայում։