iOS-ի համար նախատեսված Microsoft Edge դիտարկիչը սովորել է տարբերակել կեղծ նորությունները

Կեղծ նորությունների դեմ պայքարին միացել է նաև Microsoft ընկերությունը։ Այն իր՝ iOS օպերացիոն համակարգի Edge դիտարկիչում ավելացրել է նոր գործառույթ՝ NewsGuard-ը, որը կտարբերակի կեղծ և իրական նորությունները։

Microsoft Edge-ում նորույթը կարելի է միացնել ինքնուրույն՝ անցնելով կարգավորումների բաժնում՝ Նորությունների վարկանիշ։ Նորությունների զտումը չի կատարվում արհեստական բանականության միջոցով։ Նյութերը զննում են մարդիկ, իսկ սա նշանակու է, որ այստեղ կա սուբյեկտիվության մեծ գործոն։