Ստորջրյա մալուխի վնասի պատճառով Տոնգան զրկվել է ինտերնետ կապից

Տոնգայի թագավորությունն ամբողջությամբ զրկվել է ինտերնետ կապից։ Պատճառը նավերից մեկն էր, որը պատահմամբ կտրել է կղզին  աշխարհի հետ կապող ինտերնետ մալուխը։

Բնակիչները ոչ միայն չեն կարող մուտք գործել սոցկայքեր, այլև խաթարվել է էլեկտրոնային նամակների, թռիչքների ամրագրման, բիզնես գործարքների և այլ կարևոր համակարգեր:

Մալուխը նորոգելու համար հատուկ նավը կուղարկվի միայն հաջորդ շաբաթ, իսկ մինչ այդ մայրաքաղաք Նուկուալոֆայում արբանյակային ափսե է տեղադրվել: Համացանց մուտք գործելու համար հարյուրավոր մարդիկ են հավաքվել կառավարական շենքի մոտ, որտեղ ազդանշանն ամենաուժեղն է: